   |
|
Չարենցի փողոցը
Կազմելով Երևանի կենտրոնի մի մասը և, միևնույն ժամանակ, նշանավորելով դրա արևելյան սահմանը, Չարենցի փողոցը ձեռք է բերում մի շարք առավելություններ։ Այն կատարյալ դիրք ունի երկու ուղղությամբ 3-5 րոպեի ընթացքում քաղաքի կենտրոնական փողոցներ հասնելու և դեպի Ծաղկաձոր, Սևանա լիճ և Դիլիջան տանող միջքաղաքային մայրուղի դուրս գալու համար:
Հարակից փողոցներում են գտնվում Երևանի մի քանի բարձրագույն ուսումնական հաստատություններ (մեր շենքի պատշգամբները անմիջապես նայում են մայր կրթօջախի՝ Երևանի Պետական Համալսարանի մասնաշենքին): Շենքի հարևանությամբ է գտնվում քաղաքի լավագույն միջնակարգ դպրոցներից մեկը:
Շենքի մոտակայքում կան մթերային խանութ, դեղատուն, կենցաղային տեխնիկայի նորոգման և ավտոտեխսպասարկման կետեր: Շենքից 10 րոպե ոտնաքայլի հեռավորությամբ ձգվում է քաղաքի ամենաերկար, մոտ 3 կմ կանաչ գոտին՝ Օղակաձև այգին իր պարտեզներով, շատրվաններով, բացօթյա սրճարաններով և մանկական ու մարզական խաղահրապարակներով։ Զովասուն երեկոներին այգին սիրված զբոսավայր է դառնում շատ ընտանիքների համար։ Այգու հատվածում են գտնվում նաև մի քանի թատրոններ և համերգասրահներ:
Ամռան երեկոներին բնակարանի բացօթյա պատշգամբում հանգիստ և մեղմ մթնոլորտում կարելի է վայելել Երևանի և պատմական Արարատ լեռան գեղեցիկ տեսարանները մեկ գավաթ թեյի ուղեկցությամբ:
|
|
|
|
|
|
|