Բնակարանների մասին
 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
  • Երկաթյա մուտքի դուռ և երեսապատված փայտյա միջսենյակային դռներ (Caritas), բարձրորակ բռնակներով և փականներով (WURTH Գերմանիա)
  • Մետաղապլաստե ձայնամեկուսիչ պատուհաններ (MMM և VEKA Գերմանիա)
  • Ստանդարտ չափերի կաղնու մանրահատակ
  • Պատերի հարդարանք բարձրորակ ներկերով
  • Սալիկներ, սալահատակ (Aparici/Fap Իտալիա, Ceracasa Իսպանիա) և ներկառուցված լուսատուներ նախասրահում, խոհանոցում և սանհանգույցներում
 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՆ՝
  • Նախասրահում` զգեստապահարան (Caritas)
  • Հյուրասենյակում՝ օդորակիչ (Panasonic)
  • Խոհանոցում՝ կահույք (Aran World Իտալիա) և ներկառուցված տեխնիկա (սառնարան, սպասք լվացող մեքենա, էլեկտրական կերամիկական սալօջախ, էլեկտրական ջեռոց, օդաքաշ պահարան) (Siemens)
  • Սանհանգույցներում՝ բարձրորակ սանտեխնիկա, լվացքի մեքենա (Siemens)
  • Մուտքի տեսահեռախոս
  • Հակահրդեհային ձայնաազդանշանային համակարգ
 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է՝
  • Տեղական հեռուստաալիքների և արբանյակային հեռուստատեսության կենտրոնացված ալեհավաքներին միանալու հնարավորությունը
  • Հեռախոսային ցանցի և ինտերնետ կապի միանալու հնարավորությունը
  • Լոգարաններում սալահատակի ջեռուցման հնարավորությունը
  • Սենյակների ջեռուցման ջերմաստիճանի անհատական կարգավորման հնարավորությունը
  • Տեղադրված հաշվիչ սարքերի շնորհիվ սառը, տաք ջրի և ջեռուցման համար վճարումներն օգտագործված ծավալներին համապատասխան կատարելու հնարավորությունը
 ՇԵՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է՝
  • Ներքին անվտանգությունը (շուրջօրյա հերթապահություն շենքի շքամուտքում)
  • Կաթսայատան, պոմպակայանի և ընդհանուր օգտագործման սարքավորումների շահագործումը (տաք ջրի, ջեռուցման մատակարարում, այլ սպասարկում)
  • Ընդհանուր օգտագործման տարածքների մաքրումը և աղբահանությունը
  • Ընդհանուր օգտագործման տարածքների և սարքավորումների ընթացիկ նորոգման կազմակերպումը
 
   
ԳԼԽԱՎՈՐ | ՔԱՐՏԵԶ | ՀԱՏԱԿԱԳԾԵՐ | ՆԿԱՐԱԳԻՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ