   |
|
ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԳՆՄԱՆ ՊԱՀԻՑ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ընթացող մեծածավալ բնակարանաշինության ներքո յուրովի տեսքով է առանձնանում ՉԱՐԵՆՑԻ 24 հասցեում շքեղ նորակառույց շենքը։
Նորագույն և դասական հայ ճարտարապետության մտածողության համադրությամբ, Անիի տուֆով հարդարված այս շենքը, կարծես, բերել է իր հետ նոր շունչ և հմայք մեր սիրված "վարդագույն" քաղաքին, առաջացնելով իրեն նայող անցորդների մոտ դրական լիցքեր։ |
 |
|
Այս շենքը ընձեռում է քաղաքի նորակառույցների շարքում այսօր դեռևս եզակի հնարավորություն՝ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԳՆՄԱՆ ՊԱՀԻՑ։ Դա նշանակում է, որ Չարենցի 24 հասցեի նորակառույց շենքում վաճառվում են ամբողջովին հարդարված բնակարաններ, որոնք պատրաստ են անմիջապես բնակեցման։ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՀԱՄԱՐ ՁԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԵՐԵԼ ՄԻԱՅՆ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԿԱՀՈՒՅՔԸ։ |
|
| Շենքի մասին |
|
| Արտաքին տեսքի հետ մեկտեղ շենքն առանձնանում է բարձր որակով և հուսալիությամբ։ Նախագծի հեղինակն է գլխավոր ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանը։ Շինարարությունն իրականացրել է "Chilingarian Design & Construction" կազմակերպությունը, տեխնիկական հսկողությունը՝ "Project and design" ընկերությունը։
|
 |
Շենքը մոնոլիտ է, կառուցվել է բարձրագույն չափորոշիչներին համապատասխան և ունի 9 բալ սեյսմակայունություն։ Այստեղ կիրառվել է հայկական և ամերիկյան արդի կոնստրուկտիվ լուծումների ընդհանրացված մոտեցում։ Տանիքը և արտաքին պատերը ծածկված են ձայնա և ջերմամեկուսիչ պեռլիտի 10 սմ շերտով, որը համարժեք է 1 մ տուֆի շերտի մեկուսիչ հատկանիշներին։ |
Շենքն ունի վերգետնյա 8 հարկ և ստորգետնյա 2 հարկ: Վերգետնյա առաջին երկու հարկերում գործում են հայաստանյան հայտնի "Զիգզագ" ընկերության առևտրի սրահները: 3-ից 6-րդ հարկերից յուրաքանչյուրը զբաղեցնում են 4 բնակարաններ, որոնք ունեն երկու, երեք և չորս ննջասենյակներ: 7-րդ հարկում երկհարկանի` ՁԵՂՆԱՀԱՐԿՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՆ, որոնք ունեն ննջասենյակներ, խաղասենյակ, մեծ և փոքր տեռասներ։
Շենքն ունի ստորգետնյա ավտոհանգրվան՝ օդափոխության և ջեռուցման համակարգով։ Բնակարանի հետ Գնորդին ի սեփականություն տրամադրվում է մեկ ավտոկայանատեղ՝ 13.5 քմ մակերեսով: |
| Մուտքը դեպի շենքի բնակելի մաս և ավտոհանգրվան բակի կողմից է։ Բակը, որի մակերեսը կազմում է մոտ 300 քմ, գտնվում է փողոցի հակառակ կողմում, ինչը հարմար է երեխաների խաղահրապարակի անվտանգ լինելու տեսանկյունից։ |
Բնակարանի հետ Գնորդը ձեռք է բերում նաև ընդհանուր բաժնային սեփականության իրավունք իր բաժնի մասով շենքի ընդհանուր օգտագործման տարածքների, գույքի և շրջակա հողի նկատմամբ։
Շենքն ունի ավտոհանգրվանից հարկեր տանող Mitsubishi մակնիշի բարձրակարգ, ձայնամեկուսացված վերելակ՝ մինչև 12 մարդ տեղափոխման հնարավորությամբ։
Ստորգետնյա հարկում գործում է շենքի համար կառուցված կաթսայատունը, որի միջոցով բնակարաններն ապահովվում են տաք ջրով և կենտրոնացված ջեռուցմամբ։ |
 |
|
|
|